100 հազարից ավելի քաղաքացի շրջափակման մեջ է, ՄԱԿ-ը պետք է արձագանքի. Ռուբեն Մելիքյան

Մեր ժողովրդի միջից արժանապատվությունը չի վերացել։ Մենք այսօր այստեղ ենք, որ ՄԱԿ-ից պահանջենք հրապարակավ արտահայտվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բարձր հանձնակատարը պետք է արտահայտվեն այս հարցի շուրջ։ Այս մասին այսօր բողոքի ակցիայի ընթացքում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

«Այն պատրվակը, որը ադրբեջանցիներն են բերում, գոյության իրավունք էլ չունի։ Արցախում 100 հազարից ավելի քաղաքացի շրջափակման մեջ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում