Պարեկների համար միայն էլեկտրամոբիլ ձեռք կբերենք․ Փաշինյան

Էլեկտրական շարժիչով աշխատող մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումն ու օտարումը ԱԱՀ-ից կազատվի ևս մեկ տարի ժամկետով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս օրենքով սահմանված կարգով այդ տրանսպորային միջոցներն ազատված են ԱԱՀ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի մեկը։

«Այժմ մենք նոր ժամկետ ենք սահմանում՝ 2025 թվականի հունվարի մեկ։ Նշեմ, որ քննարկվում է նաև էլեկտրամոբիլների՝ ևս երկու տարով մաքսատուրքի վճարներից ազատելու հարցը»,- ներկայացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։