Gucci-ն թողարկում է էկոլոգիապես մաքուր ժամացույցներ

Իտալական Gucci նորաձեւության տունը ընդլայնել է Gucci Dive հավաքածուն՝ ունիսեքս ժամացույցների նոր մոդելներով։ Ապրանքանիշը ձգտում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով արտադրությունը էկոլոգիապես մաքուր է։
Ժամացույցը պատրաստված է վերամշակված պողպատից եւ նորարարական նյութից՝ արտաքնապես ռետինի է եւ պարունակում է կենսաբանական հումք (ժապավենը բաղկացած է դրա առնվազն 46%-ից, պատյանը՝ 65%)։ Նոր իրերը հասանելի են սպիտակ, կանաչ, փիրուզագույն գույներով, ինչպես նաեւ թափանցիկ մոդելը։ Gucci-ի լոգոտիպը տեղադրված է թվատախտակի վրա: