Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց մեդալի համար մարտում. բռնցքամարտի ԱԱ

Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց մեդալի համար մարտում. բռնցքամարտի ԱԱ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի երրորդ մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց և զրկվեց բրոնզե մեդալից:

Մեր 86 կգ քաշային մարզիկը վրացի Գեորգի Կուշիտաշվիլու հետ մրցամարտում ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար, սակայն չհերիքեց միայն հարվածների դիպուկությունը: Արդյունքում, մրցավարները միավորներով հաղթանակը շնորհեցին ավելի փորձառու մրցակցին:

Այդպիսով, Հայաստանից պայքարը կշարունակեն երկու բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը: Նրանք կիսաեզրափակիչ մարտերը կանցկացնեն մայիսի 12-ին: