Ի՞նչ են քննարկել Ռուբեն Վարդանյանն ու Վիտալի Բալասանյանը

Ի՞նչ են քննարկել Ռուբեն Վարդանյանն ու Վիտալի Բալասանյանը

Այսօր հանդիպում ունեցա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը:

«Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:

Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,- գրել է Վարդանյանը: