Սարգիս Ադամյանը Յան Ռեգենսբուրգ վերադարձից հետո առաջին խաղում գոլային փոխանցում է կատարել

Սարգիս Ադամյանը Յան Ռեգենսբուրգ վերադարձից հետո առաջին խաղում գոլային փոխանցում է կատարել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, որը հունվարի սկզբին վերադարձել է գերմանական «Յան Ռեգենսբուրգ», այսօր իր թիմի կազմում մասնակցել է ընկերական խաղի և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

«Յան Ռեգենսբուրգը» մրցել է «SpVgg Ունտերհախինգ» ակումբի հետ և 4-1 հաշվով հաղթանակ է տարել։ Սարգիս Ադամյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։

Թիմերը խաղացել են երեք խաղակես՝ երկու 45 և մեկ 30 րոպե։

Հիշեցնենք՝ Ադամյանի նոր պայմանագիրը «Յան Ռեգենսբուրգի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:

Աղբյուրը՝ Armsport.am: