Ի՞նչ վիճակ պիտի լինի, մնացել ա՝ կnրծանվենք-պրծնենք. ոչ մի ջահել ընտանիք չի մնա Կիրանցում, սա երեխա պաhելnւ տեղ չէ

Ի՞նչ վիճակ պիտի լինի, մնացել ա՝ կnրծանվենք-պրծնենք. ոչ մի ջահել ընտանիք չի մնա Կիրանցում, սա երեխա պաhելnւ տեղ չէ

«Ամեն օր գիտե՞ք քանի հոգի է զանգում հարցնում, բա՝ «Կիրանցում ի՞նչ վիճակ ա»… ի՞նչ վիճակ պիտի լինի, ամենավատ, մնացել ա՝ կործանվենք-պրծնենք»,- MediaHub-ին ասում է Կիրանց գյուղի բնակիչներից մեկը, նշելով, թե պայքարը, որի համար իրենց հետ ոտքի են ելել նաև հարևան գյուղի բնակիչները, ավարտվեց ապարդյուն։

«Ադրբեջանցիները հունիսի վերջին կհայտնվեն Կիրանցում։ Ուզած-չուզած պիտի ապրենք կողք-կողքի։ Բայց պատկերացնո՞ւմ եք, գյուղից մի քանի տուն իրենց հսկողության տակ, մյուս մասում՝ մենք։ Ոչ մի ջահել ընտանիք չի մնա, սա երեխա պահելու տեղ չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Կիրանցի բնակիչներից մեկի տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր է տուն կառուցել այն անձանց համար, ում տունը հայտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ 

«Գյուղի «սովխոզ» կոչվող տեղանքում, իբր, պետք է սկսվեն շինարարական աշխատանքները: Շուռնուխում էլ էր էս վիճակը, հիմա 13 տուն են կառուցել, բայց ոչ մեկ չի ապրում. դա անելու բա՞ն էր, որ բերեցին մեր ժողովրդի գլխին»,- իր մտահոգությունը հայտնեց գյուղի ազատամարտիկներից մեկը, ով տասնամյակներ շարունակ ապրել է Կիրանցում, մասնակցել Տավուշի պաշտպանական մարտերին։ 

Նշենք, որ Ադրբեջանին անցնող Կիրանցի երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն իրենց տները:

«Հիմա էդ մարդկանց հետ բոլորս անորոշության մեջ ենք։ Խանումը այգի է մշակել, որը պիտի մնա թուրքին, էն մյուսը ջահել ընտանիքը մեծ տնտեսություն ունի։ Եվ հետո, քո գյուղի մեջ ո՞նց տարհանվես, ինչի՞ տարհանվես։ Սա մեր իշխանության միակողմանի զիջման ամենաերևացող կողմն է»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան