«Կինոհայրենիք»-ի ճանապարհին հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:50 Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց փողոցում՝ «Երևան Մոլ»-ից դեպի «Հայրենիք» կինոթատրոն տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են մարել կրակը: Հրշեջները մարել են 44-ամյա Արկադի Գալստյանին պատկանող մ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: