Քանյե Ուեսթը «ծաղրել» է Քիմ Քարդաշյանի և երիտասարդ ընկերոջ բաժանումը, սակայն ժամեր անց ջնջել է հրապարակումը (լուսանկարներ)

Քանյե Ուեսթը «ծաղրել» է Քիմ Քարդաշյանի և երիտասարդ ընկերոջ բաժանումը, սակայն ժամեր անց ջնջել է հրապարակումը (լուսանկարներ)

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթին, քննադատել է Instagram-ում «սարսափելի» հրապարակման համար, որով ծաղրել է Քարդաշյանի ու նրա արդեն նախկին սիրելի Փիթ Դևիդսոնի բաժանումը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, Քարդաշյանն իր չորս երեխաների հորից պահանջել է ջնջել հրապարկումը:

«Քիմը չի դիմանա սրան: Նա պահանջում է, որ Քանյեն ջնջի հրապարակումը... Նա երբեք չի վերամիավորվի Քանյեի հետ այն պատճառով, թե ինչպես է նա վերաբերվում այն մարդկանց, որոնց ինքը սիրում և հարգում է», - ասել է աղբյուրը: 

Հաղորդվում է, որ Ուեսթն ի վերջո հեռացրել է գրառումը Instagram-ի իր էջից: