«Բարսելոնայի» երկրպագուները բողոքի ակցիա կիրականացնեն ակումբի ղեկավարության դեմ

«Բարսելոնայի» երկրպագուները բողոքի ակցիա կիրականացնեն ակումբի ղեկավարության դեմ

«Բարսելոնայի» ղեկավարությունը քննադատության է ենթարկվել ակումբի բազմաթիվ երկրպագուների կողմից։

PB Nostra Ensenya-ն, որը «Բարսելոնայի» երկրպագու-խմբերից է, սուր է արձագանքել Եվրոպա լիգայի խաղի ժամանակ «Այնտրախտի» մեծ թվով երկրպագուների ներկայությանը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Երկրպագուները տեղի ունեցածը բնութագրել են որպես «մեծագույն նվաստացում»։ Հաղորդվում էր, որ խաղի ընթացքում գերմանական թիմին աջակցող ավելի քան 20 հազար երկրպագու է ներկա գտնվել տրիբունայում։

Այս կապակցությամբ, «Բարսելոնայի»՝ «Կադիսի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ PB Nostra Ensenya-ն բողոքի ակցիա կիրականացնի ակումբի ղեկավարության դեմ։