Իրանը դժգոհ է Թուրքիայից

Իրանը Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Սիրիայում Թեհրանի քաղաքականության վերաբերյալ ապակառուցողական է որակել։
«Թուրք գործընկերները պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետեւանքների մասին»,- ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Քննադատության պատճառ է դարձել Հաքան Ֆիդանի՝ «Al Jazeera»-ին տված հարցազրույցը, որտեղ նա ասել է, թե Իրանը հսկայական ռեսուրսներ է զոհաբերել «տարածաշրջանում իր նվաճումների համար»: Թուրք նախարարն ասել է, որ հին սխալները չպետք է կրկնվեն։
Թեհրանը նաև ասել է, որ երկրների հիմնական նպատակը պետք է լինի տարածաշրջանի ժողովուրդների շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։