ՌԴ ԶՈՒ-ն լիարժեք վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈՒ-ն լիարժեք վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը, վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը և հասել Վերխնետորեցկոե-Նովոսելովկա-2-ի սահման: