ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Twitter»-յան գրառմանը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկումները հեշտացնելու գործընթացին, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ գործընթացի վերաբերյալ»,-գրել է վերջինս:
.@SecBlinken is very engaged in facilitating peace discussions between Armenia and Azerbaijan, and we are encouraged by the progress made toward lasting and sustainable peace in the South Caucasus. We very much appreciate @NikolPashinyan’s message on that progress. https://t.co/WquRuXBM4O
— Vedant Patel (@StateDeputySpox) March 23, 2023