Դպրոցականն ականապատման մասին 20 կեղծ հաղորդագրություն է ուղարկել

ՌԴ Նովոսիբիրսկի մարզում դպրոցականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առևտրի կենտրոնների և դպրոցների կեղծ ականապատման մասին ավելի քան 20 հաղորդագրություն ուղարկելու համար. հայտնում է TASS-ը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը Բարաբինսկից 14-ամյա դեռահասի մասին է։ 2022 թվականի հունվարին նա առևտրի կենտրոնների և ուսումնական հաստատությունների էլեկտրոնային հասցեներին ռումբի սպառնալիքների վերաբերյալ ավելի քան 20 անանուն նամակ է ուղարկել։
Հետաքննության արդյունքում ԱԴԾ մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ներկայում որոշվում է անչափահասի ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։