ՀՀ նախագահի հրամանագիրը Ղազախստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

ՀՀ նախագահի հրամանագիրը Ղազախստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):