ՔՊ-ի սյուռեալիզմը. «DJ Էդոն» «հակադարձում» է Էրդողանին

ՔՊ-ի սյուռեալիզմը. «DJ Էդոն» «հակադարձում» է Էրդողանին

«Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը նախապայման չէ: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

ՔՊ-ի օրոք ՀՀ արտաքին քաղաքականությունն իջեցվել է այնպիսի մակարդակի, որ Էրդողանին հակադարձում է «DJ Էդոն»: Սա է այն ապագան, որի մեջ ապրելու են ՀՀ քաղաքացիները, եթե Փաշինյանն ու թիմը չհեռացվեն իշխանությունից:

Էրդողանն ու Ալիևը ՔՊ-ից պահանջում են Զանզեզուրի միջանցք, իսկ «խաղաղության աղավնիները» կարծես դեմ չեն այդ գաղափարին: Փաշինյանի օրոք ՀՀ ինքնիշխանությունն այնքան է հյուծվել, որ ցանկացած գերտերության մայրաքաղաքից մեկ զանգով կարող են ՀՀ-ում լուծել լուրջ հարց: ՔՊ-ականները չեն կարողանում «ոչ» ասելով Արևմուտքին և ՌԴ-ին: Հանուն իշխանության պահպանման` ՔՊ-ն պատրաստ է ռուսական հիմնը երգել Մոսկվայում, իսկ Արևմուտքում՝ խոսել «ժողովրդավարության բաստիոնի» մասին հեքիաթներից:

Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը Սյունիքը կկտրի  Հայաստանից՝ անգամ Իրանն է պաշտպանում Սյունիքն ու հայկական ազգային, պետական շահերը՝ հույս չկապելով, թե դա կանեն ՔՊ-կանները Երևանից:

ՔՊ-ն պետք է հեռացվի, որպեսզի Արցախն ու Սյունիքը մնան հայկական, իսկ ՀՀ ազգային, պետական շահերը պաշտպանեն ոչ թե հարևանները, այլ հենց ՀՀ իշխանությունները:

Վահրամ Բագրատյան