Չեդվիկ Բոուզմանը հետմահու կպարգեւատրվի Disney-ի զարգացման գործում ունեցած ավանդի համար

D23 Expo-ի ընթացքում, որի շրջանկաներում Disney-ը ներկայացնում է նոր թողարկումներն ու բացահայտում ապագա նախագծերի վերաբերյալ գաղտնիքները, մի քանի դերասաններ կպարգեւատրվեն ընկերության զարգացման գործում ունեցած ներդրման համար: «Disney-ի լեգենդներ» անվանումը ստացած մրցանակին կարժանանա նաեւ դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը 2020 թվականին մահացել է քաղցկեղից, գրում է Deadline-ը։
Մրցանակներ կստանան նաեւ Էնթոնի Անդերսոնը, Քրիստեն Բելը, Ռոբերտ Քոլտրինը, Պատրիկ Դեմփսին, Ռոբերտ Փրայս «Բոբ» Ֆոսթերը, Ջոնաթան Գրոֆը, Դոն Հանը, Ջոշ Գադը, Դորիս Հարդունը, Իդինա Մենզելը, Էլեն Պոմպեոն եւ այլք։
Մրցանակը հիմնադրվել է 1987 թվականին, եւ դրա առաջին դափնեկիրը Ֆրեդ ՄակՄյուրեյն էր: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերին։
Աղբյուր - Film.ru