Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ. Զարեհ Սինանյանը՝ Կիպրոսում իրեն մոտեցած ՀՅԴ ներկայացուցիչներին
Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ, ես տեղյակ չեմ, թե ինչ է ասել: Այս մասին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսում ասել է ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանին ու Կարեն Ղազանջյանին՝ խոսելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայի հանդեպ։
Նշենք, որ Կիպրոսում ՀՅԴ-ականները մոտեցել են Սինանյանին ու Արցախի դրոշը փոխանցել։ Սինանյանն արձագանքել է, թե Արցախի դրոշը միշտ իր սեղանին է։ «Ձեր հայտարարության մեջ, ներեցեք, անամոթ ստեր կան, թե ես Արցախի դեմ եմ պայքարում, դուք երևի չգիտեք, թե ես ով եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում