Նիկոլի ռեժիմը նվաստացրեց գեներալների և սպաների դերակատարումը, բերեց խայտառակ կապիտուլյացիա. Շարմազանով

Նիկոլի ռեժիմը նվաստացրեց գեներալների և սպաների դերակատարումը, բերեց խայտառակ կապիտուլյացիա. Շարմազանով

Նիկոլի ռեժիմը նվաստացրեց գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս, բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա, որն այսօր էլ շարունակվում է։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Նրանք պայքարեցին ու պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ,այլ արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։

Պատմությունը դաժան եւ անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, եւ այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ենք՝ մեր հասարակությունն է»,- գրել է նա։