Արևմուտքը Մոսկվայի դեպքից հետո վախենում է Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր ահաբեկչություններից․ NYT

Արևմուտքը Մոսկվայի դեպքից հետո վախենում է Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր ահաբեկչություններից․ NYT

Մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արևմտյան պաշտոնյաները վախենում են հնարավոր ահաբեկչություններից Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։ 

Գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված ՄԱԿ-ի պաշտոնյաներին։

«Ես անհանգստացած եմ Փարիզի Օլիմպիական խաղերով»,- ասել է Էդմունդ Ֆիտոն-Բրաունը՝ ՄԱԿ-ի հակաահաբեկչության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով այժմ հանդիսանում է ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրի ավագ խորհրդական: «Դրանք կդառնան ահաբեկիչների հիմնական թիրախը»,- ասել է պաշտոնյան:

Արևմտյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան նշել է երեք հիմնական գործոն, որոնք կարող են ոգեշնչել ISIS-X-ի (Վիլայեթ Խորասան) զինյալներին հետագա հարձակումներ իրականացնել Եվրոպայում։ «Այս զինյալների գործունեությունը վերջին երկու տարիներին կենտրոնացած է եղել Ռուսաստանի վրա»,- ասել է Նյու Յորքում տեղակայված Soufan Group անվտանգության խորհրդատվական ընկերության հակաահաբեկչական վերլուծաբան Քոլին Փ. Քլարքը:

Ինչպես նշում է NYT-ը, Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դարձել է երրորդ համերգային վայրը Հյուսիսային կիսագնդում, որը հարձակման է ենթարկվել է Իսլամական պետության զինյալների կողմից վերջին տասնամյակի ընթացքում: Նրանք նախկինում հարձակվել էին Փարիզի «Բատակլան» թատրոնի վրա 2015 թվականի նոյեմբերին, իսկ 2017 թվականի մայիսին մահապարտ ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել Արիանա Գրանդեի համերգի ժամանակ Անգլիայի «Մանչեսթեր Արենա»-ում: