Ինչո՞վ կհանգուցալուծվի լարվածությունը

Երեկ լարված էր կառավարության շենքի մոտ, այսօր կրքերը թեժսցան ԱԳՆ շենքի մոտ: Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բողոքի ակցիաներ է անցկացնում տարբեր գերատեսչությունների առջև:
Ինքնին հասկանալի է, որ այս ակցիաների պոտենցիալը չի ձգում իշխանափոխության կամ հեղափոխության, մյուս կողմից՝ վիճակը նյարդային է, որովհետև խնդիրն ավելի խորքային է:
Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը գիտակցում են, որ խնդիրը այս հարթակը, Բագրատ Սրբազանը կամ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին չեն:
Խնդիրն ավելի խորքային է. այլևս խզված է այն սոցիալական պայմանագիրը, որը 2018 և 2021թթ-ի ընտրությունների միջոցով ձևավորվել էր այս իշխանության և ՔՊ-ի միջև:
Երկրում ձևավորվել է վստահության խորքային ճգնաժամ:
Ռեպրեսիաները իրավիճակը կայունացնել չեն կարող. դրանք ընդամենը կարող են ժամանակավորապես հետաձգել իշխանափոխությունը, մյուս կողմից՝ ավելի ռադիկալ են դարձնելու հանրային տրամադրությունները:
Իսկ դա նշանակում է, որ ընդամենը ժամանակի հարց է դառնալու ընդդիմադիր ավելի ռադիկալ հարթակի ձևավորումը, որն ավելի կոշտ քաղաքական պայքարի կողմնակից է լինում:
Քաղաքակիրթ երկրներում վստահությունը կորցրած իշխանությունները վայր են դնում իրենց մանդատը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ:
Նման բացառիկ հնարավորություն ունի նաև Փաշինյանը, ում հապաղումը երկիրը ներքաշելու է ներքաղաքական տուրբուլենտության շրջան:
Վահրամ Բագրատյան