Քանի Ալիկ Հարությունյանը կա՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտման շանս ունի. Քոչարյան

Ես կարծում եմ, որ ժողովրդի համար ամենը բացահայտված է, իսկ իրավական առումով բացահայտումներն ի՞նչ ընթացք պետք է ունենան՝ հենց դրանում է խնդիրը։ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործի ընթացքը ստացել է իր շարունակությունը և օպերատիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Այս մասին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հնարավորություն կա ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Բազմաթիվ վկաներ չկան, մի մասը զոհվել է անհայտ պայմաններում  և, ի վերջո, բոլորը մոռացել են՝ ո՞ւր է Ալիկ Հարությունյանը։ Քանի Ալիկ Հարությունյանը կա՝ գործը բացահայտման շանս ունի։ Կարծում եմ, մինչև մյուս հոկտեմբերի 27-ը դատախազությունը կտա հարցերի պատասխանները, որին ժողովուրդը արդեն 25 տարի սպասում է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում