Չորքոտանի ռոբոտն օգնում է կառավարել Պոմպեյի ավերակները

Չորքոտանի դեղին-սեւ ռոբոտն օգնում է բարելավել Իտալիայի ամենահայտնի հնագիտական վայրերից մեկի՝ Պոմպեյի ավերակների կառավարումը, հաղորդում է Reuters-ը։
Spot կոչվող ռոբոտը, որը մշակվել է ամերիկյան Boston Dynamics ընկերության կողմից, ավելի լայն նախագծի մի մասն է, որն օգնում է վերահսկել աշխատանքը Պոմպեյի տարածքում եւ բարելավել դրա անվտանգությունը:
Նպատակն է «բարելավել եւ՛ առկա ավերակների մոնիթորինգը, եւ՛ վերականգնվող տարածքներում աշխատանքները։
Spot-ը նաեւ կուղարկվի գողերի կողմից փորված ստորգետնյա թունելներ՝ հնագույն քաղաք ներթափանցելու եւ արտեֆակտներ գողանալու համար:
«Մենք ցանկանում ենք փորձարկել այս ռոբոտները ստորգետնյա թունելներում»,- ասել է պարկի գործադիր տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը՝ հավելելով, որ կարեւոր է վերահսկել թունելներում անվտանգության պայմանները:
Պոմպեյը կունենա նաեւ թռչող լազերային սքաներ, որը կկատարի ավերակների 3D սքանավորում: