Քաղաքական ֆլեշմոբ. «Արցախի 75%-ը հանձնվել է ՔՊ-ի պատճառով»

Քաղաքական ֆլեշմոբ. «Արցախի 75%-ը հանձնվել է ՔՊ-ի պատճառով»

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» ցուցանակ. ՔՊ-ական Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը նոր օրինագիծ են մշակել:

Այս տարօրինակ նախաձեռնությանը կարող է հաջորդել մեկ այլ՝ ավելի ռացիոնալ առաջարկություն՝ ՔՊ-ի բոլոր գրասենյակների առջև կարելի է փակցնել «Արցախի 75 տոկոսը հանձնվել է այս կուսակցության պատճառով» կամ «Շուշին այս պահին օկուպացված է քաղաքական այս թիմի պատճառով» վերտառությամբ ցուցանակներ:

ՔՊ-ն ՀՀ քաղաքացիների ուշադրությունը շեղում է մանր հարցերի վրա՝ ցուցանակների, ասֆալտի, ԱԺ-ում լեզվակռիվների՝ մի կողմ թողնելով գլխավոր հարցերը՝ Արցախի ապագան, Սյունիքի անվտանգությունը, ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, չդադարող արտագաղթն ու թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունները, որոնք ուղղված են ՀՀ-ի ու Արցախի դեմ:

ՔՊ-ի թողած քաղաքական ժառանգությունը ՀՀ քաղաքացիներին շատ ծանր է՝ կազմաքանդված տնտեսություն, բանակ, դատարկվող Արցախ, իսկ «ձեռքբերումներից»՝ հարստացող ՔՊ-ականներ ու նրանց հարազատներ:

Ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում շարունակելու է մնալ ճահճացած այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն մնում է իշխանության՝ ներքին և արտաքին բոլոր ուղղություններում տապալված թիմը մնում է իշխանության՝ դա ՀՀ-ի ու Արցախի թիվ մեկ մարտահրավերն է: Բանակը, տնտեսությունը, սահմանները հնարավոր է ամրապնդել, հզորացնել, սակայն Երևանում ՔՊ-ականներին իշխանությունից հեռացնելու պարագայում:

Իշխանափոխության այլընտրանքը՝ Արցախի վերջնական կորուստն է և Սյունիքի հայաթափումը:

Վահրամ Բագրատյան