Մաhացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ Նա 53 տարեկան էր։
Անաստասիա Զավորոտնյուկը վերջին մի քանի տարիների ընթացքում պայքարել է ծանր հիվանդության դեմ: Դերասանուհու հիվանդության մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2019 թվականի օգոստոսին։
Աստղի հարազատները երկար ժամանակ չեն մեկնաբանել այս հարցը, սակայն ավելի ուշ հաստատել են, որ Զավորոտնյուկը բուժվում է գլիոբլաստոմայից (ուղեղի ուռուցքի ամենատարածված և ամենաագրեսիվ ձևը):
Նա մեծ հռչակ է ձեռք բերել «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալում։ Զավորոտնյուկը նաև խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ապոկալիպսիսի ծածկագիրը», «Շեքսպիրը չի էլ երազել», «Ժառանգը»: