Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական տալու է․ Հայկ Մամիջանյան

Մեր համար պայքարը չի էլ դադարել, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները եւ Հանրապետական կուսակցության անդամներն օրեր շարունակ եղել են  փողոցում՝ զոհված զինծառայողների հարազատների կողքին․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Դաշնակցության կողմից ազդարարված պայքարին։

«Մեր համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել։ Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չի, սա համազգային պայքար է։ Ես հույս ունեմ, որ գոնե երեկվա ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո մենք չենք լսի հայտարարութուններ, թե գուցե մի բան փոխվի։ Յուրաքանչյուր հայ պետք է որոշի՝ ինքը ճիշտ է, թե սխալ։ Յուրաքանչյուր անհատ անելիք ունի՝ քննիչից մինչեւ դատավոր։ Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ նա հրաժարական տալու է։ Ախարհի տարբեր բռնապետեր տարբեր ձեւով են «գնացել», ես խորհուրդ կտամ Փաշինյանին՝ բացի ու նայի, թե որ բռնապետը ոնց ա գնացել ու ընտրի իր ճակատագիրը»,-ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը շեշտեց, որ յուրաքանչյուր վայրկյան սպասելը մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության  նախաձեռնությամբ սկսվող անհնազանդության ակցիաներին միանալուն, Մամիջանյանը հիշեցրեց, որ վերջին 5 տարիներին Փաշինյանի դեմ իրականացված բոլոր ակցիաներին իրենք մասնակցել են։

«Մի շարք նախագծեր կան, որ իրականացնում  ու քննարկում ենք։ Դրանց մասին հիմա խոսել հնարավոր չի։ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է այս գործընթացին հակազդի»,-նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում