Մադոննային կասկածում են ընկերոջ հետ հարաբերությունները խզելուց հետո նոր սիրավեպ ունենալու համար

65-ամյա երգչուհի Մադոննան չի վախենում կյանքը «առավելագույնս» ապրելուց, և թվում է, թե տղաներին բառացիորեն փոխում է «ձեռնոցների պես»։ Օրերս հայտնի դարձավ 30-ամյա, բռնցքամարտի մարզիչ Ջոշ Պոպպերից բաժանման մասին, իսկ այժմ նրան կասկածում են նոր սիրավեպի համար։ Գրել է peopletalk-ը։
The Sun-ը գրել է, որ վերջին շրջանում փոփ թագուհին շատ լավ հարաբերություններ ունի բռնցքամարտիկ Ռիչարդ Ռիակփորի հետ։ Բայց, ի հեճուկս բոլոր հեյթերների, նրանք պարզապես ընկերներ են (առայժմ): «Նրանք ընդհանուր ընկերներ ունեն։ Նրանք իսկապես լավ են յոլա գնում ու շատ են զվարճանում միմյանց ընկերակցությամբ», - հրատարակությանը պատմել է ինսայդերը:
Ջոշ Պոպերի հետ աստղի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին այն բանից հետո, երբ տղան արտիստի հետ կիսվեց լուսանկարով: Իսկ փոփ-դիվան, ի դեպ, սկսել է հանդիպել նրա հետ այն բանից հետո, երբ բաժանվել էր Էնդրյու Դարնելից: Պատմությունը կրկնվում է...