Ի՞նչ ձևաչափով Տավուշում կլինի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը

Ի՞նչ ձևաչափով Տավուշում կլինի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը

2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում:

9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝

ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով) թեստավորման եղանակով,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 07-Լ հրամանի Հավելված 1-ում սահմանված կարգով՝ նախագծային աշխատանքի միջոցով։