Այլեւս Նիկոլի՝ ստելու և վախեցնելու փայտիկը չի աշխատում

Այլեւս Նիկոլի՝ ստելու և վախեցնելու փայտիկը չի աշխատում

Նիկոլի «փայտիկը» չի աշխատում. Հայաստանը որպես քաղաքակրթության բնօրրան վաղուց այլեւս չի գործում։ 

Երբ քաղաքակրթությանը փոխարինելու են գալիս առեւտուրն ու ռեպրեսիվ գործիքները, որոնք շրջանառության մեջ են առնում խմբավորումների քմահաճույքները, միտքը, որպես այդպիսին, կանգ է առնում, որովհետեւ վախեցնելու միջոցով իշխանություն պահելը ո՛չ քաղաքակրթության, ո՛չ էլ ժողովրդավարության հետ կապ չունեն։ Իսկ մեզ մոտ, արդեն վեց տարի է, սեփական իշխանությունը պահելու համար քաղաքացին վճարում է իր անազատության, ամենօրյա վախերի, զոհերի, տարածքների կորստի, արհավիրքների եւ հնարավոր անմարդկային պայմանների համար։ 

Ինչքան վատաբանում եք Սրբազանին ու հակաեկեղեցական թեզեր առաջ քաշում, այնքան շարժումը թափ է հավաքում։ Փաշինյանը էն մարդը չի, որ հաշվի առնի երկրում տիրող քաոտիկ իրավիճակն ու սթափ դատողություններ անի։ Նիկոլը էն մարդը չի, որ հաշվի առնի, որ ինքը մերկ է ու այլեւս պիտանի չէ` ո՛չ ստելու, ո՛չ համոզելու, առավել եւս վախեցնելու համար։ Այլեւս Նիկոլի ստելու և վախեցնելու փայտիկը չի աշխատում։ Չագուճը ձեռքին դարձել է թղթե շերեփ, ոնց ուզում է օդ բարձրացնել, քամին քշում տանում է։ 

Փաշինյանը գիտակցում է, որ հեռանալու է, բայց մինչեւ հեռանալը պետք է պայքարի ժողովրդի դեմ։ Նիկոլը աթոռը պահելու համար իր ձեռքի տակ հնարավոր բոլոր գործիքները կդնի սեղանին։ Սկսած` ժողովրդի վրա կրակելու հրամանով, վերջացրած` պատերազմով։ Բայց մի ելք կա` ժողովրդի ճնշում, եւ անկոտրում կամք։ Ինչը եւ այսօր ունենք։ 

Պետական պարտքն օրեցօր ավելացնելով ու ժողովրդի վաղվա համար բեռ սահմանելով՝ Նիկոլը ընդամենը մի հարց է լուծում` կաշառում է սեփական թիմին, որ մենակ չմնա։ Բայց ինչքան էլ կաշառի` չի հասկացել, որ ինքը մենակ է, ու վաղը, երբ թիմը հասկանա վերջանակապես նավը խորտակվում է, ո՛չ զինվոր լինելու խոստումն է պահվելու, ո՛չ էլ երդումը, որովհետեւ սրանք արդեն նախապես հայտարարել են, որ քաղաքականությունը առեւտուր է։ Իսկ եթե իրենց համար քաղաքականությունը առեւտուր է, ով փող տա, կվաճառվեն։ 

Մի տարբերությամբ` ուժը կորցրած քաղաքական թիմին մերժելով, նոր ուժերի իշխանության գալու պարագայում՝ պետք է առ (ու) տուրը լինի իդեալական, որպեսզի տեղ գտնեն հետո մնալու համար։

Արթուր Հայրապետյան