Լուսաշողում որևէ ուժ չի հաղթել

Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրերում ավարտվել է ձայների հաշվարկը։
MediaHub.am-ի թղթակցի փոխանցմամբ այս համայնքում որևէ ուժ չի հաղթել։ Թե՛ «Քաղաքական պայմանագիր»-ը և թե՛ «Իմ հզոր համայնքը» ստացել են հավասար թվով ձայներ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի օգտին քվեարկել է 241 քաղաքացի, կամ ընտրության մասնակիցների 50%-ը։
Քվեատուփում անվավեր քվեաթերթիկ չի եղել։