Վերլուծաբանը Apple-ի անլար ականջակալների նոր մոդելների մասին մանրամասներ է ներկայացրել

Վերլուծաբանը Apple-ի անլար ականջակալների նոր մոդելների մասին մանրամասներ է ներկայացրել

Հեղինակավոր ինսայդեր Մինգ-Չի Կոն ներկայացրել է Apple-ի անլար ականջակալների նոր մոդելները։ Այս մասին մասնագետը հայտնել է իր Twitter-ում։

Ըստ վերլուծաբանի՝ ամերիկյան ընկերությունը սարքերի՝ սեփական Lightning միակցիչից USB-C ունիվերսալ պորտին անցնելու պլան է նախապատրաստել։ Առաջինների թվում նոր ինտերֆեյս կստանան AirPods ականջակալները. Կոն ընդգծել է, որ 2023-ին թողարկված բոլոր ականջակալները USB-C միակցիչով պատյան կունենան:

2022 թվականի երկրորդ կեսին Apple-ն արդեն նախատեսել է երկրորդ սերնդի AirPods Pro-ի թողարկումը։ Սակայն աղմուկը ճնշող ականջակալի նոր տարբերակը Lightning պորտով կմնա: Apple-ը ֆիրմային Lightning միակցիչն օգտագործում է 2012 թվականից:

Թարմացված հեռախոսը, Մինգ-Չի Կոյի խոսքով, մինչեւ 2023 թվականը դժվար թե թողարկվի: Ավելի վաղ MacRumors-ի լրագրողներն առաջարկել էին, որ բացի սմարթֆոնից եւ ականջակալներից, USB-C պորտը կհայտնվի պլանշետներում, ստեղնաշարերում, մկներում եւ Apple-ի այլ գաջեթներում ու աքսեսուարներում։