Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

 Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:  

Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: