ՔՊ-ականներն իրենց ձախողումները «կոծկում» են «նախկինների» մասին ֆեյքերով

ՔՊ-ականներն իրենց ձախողումները «կոծկում» են «նախկինների» մասին ֆեյքերով

Եթե որեւէ մեկի մտքով անգամ անցնի մեր թիմին հարված հասցնի, ապա այդ հարվածը հետ է վերադառնալու բումերանգի էֆեկտով: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանին լուրջ ընկալելու համար պետք է հեռու լինել քաղաքականությունից կամ չունենալ հումորի զգացում, սակայն այս հայտարարության մեջ կարևորն այն է, որ այն հնչեցնում է ՀՀ-ն ու Արցախը կործանման եզրին հասցրած քաղաքական թիմի՝ իշխանության ներկայացուցիչը: 

Իշխանությունից օր առաջ հեռանալու փոխարեն ՔՊ-ականները ՀՀ քաղաքացիներին, ընդդիմությանն ու Փաշինյանի հետ չհամաձայնվող հասարակության լայն հատվածին Աղազարյանի շուրթերով սպառնում են հարվածներով:

ՔՊ-ականներն ընդդիմության համազգային ցույցերը ճնշելու համար գործադրում են ինչպես ուժային համակարգը՝ ոստիկանությունն, այնպես էլ մեդիաարշավները իրենց ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ներով և ֆեյքերով սև PR իրականացնելով ընդդիմության դեմ:

Գործող իշխանություններին հարված են հասցրել հենց իրենք՝ ՔՊ-ականները, իրենց ոչ պրոֆեսիոնալ քայլերով ներքին և արտաքին քաղաքական ճակատներում, տնտեսության, բանակի ներուժի փոշիացման հետ կապված: 

ՔՊ-ականներն ունեն երկու հիմնական «զենք», որոնք կիրառում են ինքնապաշտպանվելու համար՝ «նախկիների» մասին միֆերը՝ ամեն ինչի մեջ նախկին իշխանություններին մեղադրելու մեթոդն ու «նախկինների» վերադարձով ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու մեթոդները: ՔՊ-ականները «նախկիններից» կերտում են ներքին թշնամու կերպար և իրենց բոլոր բացթողումները փորձում են «վերագրել» նախկին իշխանությունների թողած քաղաքական, տնտեսական ժառանգությանը: 

«Նախկինները» ՔՊ-ականներին և Աղազարյանին թողել են 12.000 քկմ Արցախ, որտեղ ծածանվում էր հայկական դրոշը, անվտանգ Սյունիք և մարտունակ բանակ: Այսօր Արցախի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահներն են, իսկ Սյունիքի անվտանգության հիմնասյունը՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքերը: Բանակի ներուժը փոշիացվել է 44-օրյա պատերազմի արդյունքները դրա վառ օրինակ: 

Ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետից ՀՀ-ն ու Արցախը փրկելու համար իշխանափոխությունը միակ ճանապարհն է:

Վահրամ Բագրատյան