Արման Մրտեյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը՝ նաև մեծահասակների մրցմանը

Արման Մրտեյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը՝ նաև մեծահասակների մրցմանը

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակեց երրորդ ոսկե մեդալն  ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարզիկն իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո այսօր ուժերն էր չափում մեծահասակների մրցմանը։ Մրտեյանը, հաղթելով թուրք մարզիկին, դարձավ նաև բազկամարտի մեծահասակների չեմպիոն։

Նա աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Հիշեցնենք, որ Արման Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։