10 հազար րոպե միասին․ Ռոնալդոն նշել է լավագույն ֆուտբոլիստի անունը, ում հետ երբևէ խաղացել է

10 հազար րոպե միասին․ Ռոնալդոն նշել է լավագույն ֆուտբոլիստի անունը, ում հետ երբևէ խաղացել է

Ռոնալդո Նազարիոն նշել է լավագույն ֆուտբոլիստին, որի հետ նրան բախտ է վիճակվել հանդես գալ ակումբային մակարդակում։

«Զիզուն բացարձակապես յուրահատուկ էր։ Նա ուներ անհավանական խաղային տեսողություն, նրբություն և տեխնիկա։ Նա բարդ բաները դարձնում էր պարզ, խաղում էր այնպիսի թեթևությամբ և վայելչությամբ, որոնք անհնար էր կրկնօրինակել»։

Ռոնալդոն և Զիդանը միասին անցկացրել են 10 հազար րոպե «Ռեալում»՝ դառնալով «գալակտիկոս» դարաշրջանի խորհրդանիշներ։ Նրանց փոխըմբռնումը դաշտում հիացնում էր երկրպագուներին, իսկ նրանց ներդրումը խաղի պատմության մեջ անհնար է թերագնահատել։

Աղբյուրը՝ Armsport.am: