Ստեփանակերտի քաղաքապետը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի քաղաքապետը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Այսօր առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և համայնքային ընկերությունների տնօրենների մասնակցությամբ:  Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են մայրաքաղաքում երկրորդ օրն անընդմեջ տեղացող ձյան հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: 

Քաղաքապետը հանձնարարել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները ձնամաքրման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար: