Apple-ը մտադիր է 2023 թվականին վաճառել 1,5 միլիոն AR/MR ակնոց

Apple-ը մտադիր է 2023 թվականին վաճառել 1,5 միլիոն AR/MR ակնոց

Հավելյալծ եւ խառը իրականության աջակցությամբ Apple-ի առաջին ակնոցները վաճառքի կհանվեն հաջորդ տարի, սակայն ընկերությունը շտապ պահանջարկ չի ակնկալում: Ըստ ոլորտի վերլուծաբան եւ ինսայդեր Մինգ Չի-Կուոյի՝ Apple-ն ակնկալում է 2023 թվականի ընթացքում վաճառել մոտ 1,5 միլիոն  AR/MR ակնոց:  Ըստ ամենայնի՝  նոր շուկա մուտք գործելու ընկերության զուսպ ծրագրերը կապված բարձր գների հետ։ Մեկ ակնոցը կարժենա 2-2,5 հազար դոլար, գրում է HiTech+-ը։ 

Ըստ Kuo-ի՝ Apple-ի առաջին AR/MR ակնոցը կարող է ներկայացվել արդեն 2023 թվականի հունվարին, եւ դրա արժեքը կկազմի առնվազն 2000 դոլար։ Այսպիսով գաջեթը կդառնա այս շուկայի սպառողական հատվածի ամենաթանկ լուծումներից մեկը։