Ամեն ինչ պետք է արվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համար․ Զելենսկի

Ամեն ինչ պետք է արվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համար․ Զելենսկի

Կիևի ներկայացուցիչները Մոսկվայի պատվիրակության հետ պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար։ Այդ մասին, ըստ ТАСС գործակալության, այսօր հայտարարել է Զելենսկին։

Ամենօրյա ռեժիմով տեսաձևաչափով մեր պատվիրակությունները շփվում են։ Մեր պատվիրակությունները հստակ առաջադրանք ունեն՝ անել ամեն ինչ, որպեսզի կայանա նախագահների հանդիպումը՝ հանդիպում, որին, վստահ եմ՝ սպասում են մարդիկ։ 

Մենք հասկացանք, որ այն դժվար պատմություն է, ծանր, բայց անհրաժեշտ ճանապարհ, և մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում, Ուկրաինան ստանա այն անհրաժեշտ արդյունքը, որն պետք է մեզ, աշխարհին, որպեսզի ունենանք անվտանգության նորմալ ու արդյունավետ երաշխիքներ»,- ասել է նա տեսաուղերձում։

Կիրակի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հաղորդել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի՝ տեսաձևաչափով։ Ավելի ուշ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան տեղեկացրեց, որ բանակցությունները կմեկնարկեն իրենց ժամանակով 10։30-ին։