Մբապեն գերազանցեց Իբրահիմովիչի ցուցանիշը

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Ստրասբուրգի» հետ: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Այժմ նա ունի 115 գոլ ՊՍԺ-ի կազմում, Լիգա 1-ում:
Այսպիսով, 23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում գոլերի քանակով այժմ երկրորդ տեղն է զբաղեցնում ակումբի պատմության մեջ՝ գերազանցելով 113 գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին։ Լիգա 1-ում ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Էդինսոն Կավանին է՝ 138 գոլով: