Արթուր Վանեցյանը վերադարձել է Հայաստան. կշարունակի պայքարը

Հայաստան է վերադարձել «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Այս տեղեկությունը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատել է կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Պարոն Վանեցյանը անպայման կշարունակի իր պայքարը»,- հավելեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Վանեցյանը մեկնել էր արտերկիր՝ բուժման նպատակով։ Վերադառնալով Հայաստան Վանեցյանը շարունակելու է քաղաքական պայքարը։