2022 թ. արդյունքներով` Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

2022 թ. արդյունքներով` Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

2022 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ցուցանիշով Հայաստանը, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում: 2022 թվականին 2017-ի համեմատ, պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով», - ասել է Փաշինյանը։