Մեսսին, Նեյմարը ու ևս 7 ֆուտբոլիստներ բաց կթողնեն ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

Մեսսին, Նեյմարը ու ևս 7 ֆուտբոլիստներ բաց կթողնեն ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

Լիոնել Մեսին բաց կթողնի «Անժեի» դեմ հանդիպումը: ՊՍԺ-ի հարձակվողն աքիլեսյան ջլի վնասվածքի պատճառով չի մասնակցի Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղին։

Վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաև Մարկո Վերատին, Պրեսնել Կիմպեմբեն, Անդեր Էրերան, Լևեն Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը և Աբդու Դիալոն։ Բրազիլացի հարձակվող Նեյմարն էլ խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով՝ տեղեկացնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի Լիգա 1-ի 33-րդ տուրի «Անժե» – ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը: ՊՍԺ-ն 74 միավորով Լիգա 1-ի առաջատարն է: