Ուկրաինան սպառազինության նոր խմբաքանակ կստանա․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և նրա քաղաքացիներին՝ Ռուսաստանի դեմ պայքարում. այդ մասին Բայդենը գրել է Twitter-ում։
Սպիտակ տան ղեկավարի խոստումների շարքում է զենքը, գումարը, մթերքը և այլ օգնություն։
«Մենք հոգ կտանենք, որպեսզի Ուկրաինան զենք ունենա՝ ռուսական ուժից պաշտպանվելու համար։ Մենք կուղարկենք գումար, մթերք և այլ օգնություն՝ ուկրաինացիների կյանքը փրկելու համար»,-վստահեցրել է Ջո Բայդենը։
Նա առանձին ուշադրություն է հրավիրել ուկրաինացի փախստականների վրա։
«Մենք ուկրաինացի փախստականներին կողջունենք գրկաբաց»,-ասել է Բայդենը։