Ավտովթար՝ Երևանում. բախվել են Cadillac-ն ու Opel Astra-ն․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14։40-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Գևորգյանի վաած Cadillac մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորին՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ի. Հ-ին։
Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոր եղել է Opel-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Cadillac-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունում պարզվում է, և ունեն տեղեկություններ, որ վթարի պահը փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրվել է։