Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա

Իտալական լեգենդար ավտոարտադրող Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա, գրում է NYP-ը։
Համաձայն Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությանը ներկայացված բողոքի՝ խնդիրը վերաբերում է Ferrari մեքենաներին, որոնցից մի քանիսն արտադրվել են դեռեւս 2005 թվականին:
Ընկերության համար, որը սովորաբար տարեկան վաճառում է առնվազն 10 000 մեքենա, հետկանչի մասշտաբները հսկայական են: