Անհրաժեշտ է գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս․ Միրզոյան

2020 թվականի պատերազմի հետևանքները դեռևս հաղթահարված չեն, ավելին՝ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով մարդու կյանքի իրավունքը խախտվեց։ 

Այդ մասին այսօը «Ընդդեմ ցեղասպանությունների» չորրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանի խոսքով՝ հայ ժողովուրդն առերեսվեց նոր սպառնալիքների հետ, որոնք մինչ այս պահը վերացված չեն։ 

«Սա երկարատև գործընթացի արդյունք է, երբ հայերի նկատմամբ ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների ակտիվացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման»,- նշեց Միրզոյանը։ 

Ըստ նրա՝ որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի հիման վրա, քանզի ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն էլ չի կարող հանգեցնել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռության։ 

«Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, կարմիր գծերի, աշխարհը չի կարող գտնել խաղաղություն ու զարգացում։ Մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները, և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։