Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել

Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել, հաղորդում է Doctor Web ընկերությունը։
Վնասակար ծրագիրն այնպիսի հավելվածների պատճենն է, ինչպիսիք են՝ imToken, MetaMask, Bitpie, TokenPocket եւ այլն: Տրոյանները տարածվում են վնասակար կայքերի միջոցով, որոնք պատճենում են օրիգինալ նախագծերի տեսքը եւ ֆունկցիոնալությունը: Տեսողականորեն դրանք միմյանցից տարբերելը գրեթե անհնար է։
Վնասակար հավելվածները գողանում են գաղտնի seed--արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են կրիպտոդրամապանակներ մուտք գործելու համար:
Ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին կրիպտոդրամապանակներ տեղադրել միայն Google Play եւ App Store հավելվածների պաշտոնական կատալոգներից։