Կրեմլը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեսաձևաչափով բանակցությունների մասին տեղեկությունը

Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, դրանք անցկացվում են տեսաձեւաչափով, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, բանակցությունները շարունակվում են տեսաձեւաչափով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է. «Առայժմ ձեռնպահ ենք մնում մանրամասները մեկնաբանելուց»։
Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին դրական պատասխան է տվել այն հարցին, թե բանակցություններն արդյոք նախկին՝ «բելովեժսկայա ձեւաչափով» են անցել։
Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց մանրամասն պատմել է «վերջին օրերին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ «տեսաձեւաչափով» բանակցությունների շարքի մասին»: Նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ այս բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումների շարունակությունն են, նրանք արդեն երեք անգամ խորհրդակցություններ են անցկացրել բելառուսական տարածքում։