ԱՄՆ-ում 3 հայ ու 1 հրեա են ձերբակալվել «արջի միջոցով» խարդախության համար․ մանրամասներ

ԱՄՆ-ում 3 հայ ու 1 հրեա  են ձերբակալվել «արջի միջոցով» խարդախության համար․ մանրամասներ

ԱՄՆ-ում 3 հայ ու 1 հրեա խարդախների են ձերբակալվել, ովքեր փորձել են անսովոր կերպով խաբել ապահովագրական ընկերությանն ու գումար ստանալ։

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 13-ին, Կալիֆոռնիայում ապահովագրական խարդախության գործով չորս մարդ է ձերբակալվել՝ 26-ամյա Ռուբեն Թամրազյանը, 39-ամյա Արարատ Չիրկինյանը, 32-ամյա Վահե Մուրադխանյանը և 39-ամյա Ալֆիյա Ցուկերմանը, հայտնել են ԶԼՄ-ները։

Կասկածյալները հայց են ներկայացրել իրենց ապահովագրական ընկերությանը և պահանջել վճարում այն ​​բանից հետո, երբ արջը, իբր, 2024 հունվարի 28-ին մտել է իրենց 2010 թվականի արտադրության «Rolls-Royce Ghost»-ի մեջ, Լեյք Արոուհեդում ու ճանկերով քերծել է ներսը: Նրանք ընկերությանը տրամադրել են տեսանյութ, որտեղ երևում է, թե «ինչ է արջն անում թանկարժեք մեքենայի սրահում»։

Մասնագետներին, ովքեր ուսումնասիրել են հայցը, թվացել է, թե տեսանյութում պատկերված «արջը» իրականում ծպտված անձնավորություն է, ինչի մասին հայտնել են ոստիկանություն։ Քննիչները տեսագրությունը հանձնել են Կալիֆորնիայի ձկան և վայրի բնության դեպարտամենտի կենսաբաններին՝ փորձագիտական ​​եզրակացության համար: Կենսաբաններն ասել են, որ տեսանյութում «արջի հագուստով մարդ է»։

Հայտնաբերվել են նաև երկու այլ հայցեր տարբեր ապահովագրական ընկերություններից՝ նույն հայտատուներից՝ նույն վայրով և ամսաթվով: Դրանցում եղել են այլ մեքենաներ՝ 2015 թվականի Mercedes G63 AMG և 2022 թվականի Mercedes E350: Այս հայցերն ուղեկցվել են նմանատիպ տեսագրություններով, որտեղ պատկերված է, թե ինչպես է «արջը» քերծում ինտերիերը։

Կասկածյալները փորձել են խաբեություն կատարել և ապահովագրական ընկերություններից ստանալ փոխհատուցում 141 839 դոլարի չափով։