ՀՀ փոխվարչապետն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ փոխվարչապետն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

«Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ: